Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հաջողակ վարկ

Հաջողակ վարկ
03.11.2024 | 12:27

Առաջիկայում աներձագը ԱԺ հաստատմանը կներկայացնի օրինագիծ, որով հունվարի 1-ից ՀՀ բոլոր տղամարդիկ, ներառյալ խոպանչիներն ու տաքսիստները, կհռչակվեն «հաջողակ տղամարդիկ»։

Այդպիսով նրանք հնարավորություն կունենան տարին առնվազն մեկ անգամ մասնակցել հաջողակ տղամարդկանց ընթրիքին և իրենց վրայից թոթափել մերժվածի ու ձախողակի խարանը։

Օրինագծի պահանջով ՀՀ բանկերը կսկսեն տրամադրել նոր վարկատեսակ՝ «Հաջողակ վարկ»՝ մեկ մլն դրամի չափով, 10 տարի մարման ժամկետով։

Առանձին հոդվածով նախատեսվում է վարկառուին տրամադրել նաև մեկ հատ 100 դրամանոց, որպեսզի հաջողակների ընթրիքից հետո մետրոյով հասնի տուն։

Աղազար Հովիկյան

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2312

Մեկնաբանություններ